Փաշինյանի հետ մյունխենյան հանդիպումը նպաստեց դելիմիտացիայի գործընթացին․ Ալիևը՝ Բերբոքին

Փաշինյանի հետ մյունխենյան հանդիպումը նպաստեց դելիմիտացիայի գործընթացին․ Ալիևը՝ Բերբոքին

Երևանի և Բաքվի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում լուրջ խթան հաղորդեց սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացին։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով, Գերմանիայի արտգործնախարարի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցություններ են տեղի ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ։ 

Ալիևը նշել է, որ դա կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու համար։
Ալիևը դրական քայլ է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների և երկխոսության միջոցով սահմանների սահմանազատման և նույնիսկ սահմանագծման ոլորտում ձեռք բերված առաջընթացը և նշել, որ տարածաշրջանում կայունությունն արդեն ապահովված է։

Ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ նա հավաստիացրել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության օրակարգին։