Դա կարող է ծիծաղ առաջացնել, հնարավոր չէ մեզ ահաբեկել

Դա կարող է ծիծաղ առաջացնել, հնարավոր չէ մեզ ահաբեկել

Այն զգացումը, որ եկեղեցին է կանչում և մենք բոլորս այդ եկեղեցու մի մասնիկն ենք, արդեն միանալու խնդիր չկա, արցախցիներն այնտեղ են, որտեղ կոչ է արվում լինել:Եկեղեցին ոչ թե ընդդեմ է, այլ հանուն է, հանուն հայրենիքի, հանուն հայի գոյության, խաղաղության: Այս մասին հայտարարել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում է վտանգի մասին: Չեմ կարծում, որ որևէ մեկի մոտ կստացվի ահաբեկել արցախցուն, այն կարող է ծիծաղ առաջացնել, քանի որ երբ արցախցին ահաբեկվելու բոլոր պատճառներն ուներ, չահաբեկվեց, ոտքի վրա կանգնեց»,- ասել է նա: