Ո՞վ է Գառնիկին ասել «ստայանշիկ»․ դրվագ՝ այսօրվա ակցիայից

Ո՞վ է Գառնիկին ասել «ստայանշիկ»․ դրվագ՝ այսօրվա ակցիայից

Արմեն Հակոբյանի գրառումը

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Բագրատ սրբազանը պատանեկան տարիքում, բոլոր նորմալ պատանիների նման, տղայական կռիվների ու ռազբորկաների էլ է մասնակցել ու՝ բավականին հաջող:  
Դրվագ էսօրվա անցուդարձից: 
Բագրատ սրբազան.
-Ո՞վ է Գառնիկին ասել՝ «ստայանշիկ»: 
Կողքից մեկը.
-Ջոմարդյանը (կարմրաբերետների գլխավորներից է) 
-Ո՞վ է Ջոմարդյանը: 
-Էն բոյովը...
Ջոմարդյանն առաջ է գալիս
-Ես եմ: 
-Բա ինչո՞ւ ես ասել՝ «ստայանշիկ»:
-Ես կարող եմ պարզաբանել (ամենից քիչ նրանից այդ արտահայտությունը կարելի էր սպասել, ապա պարզաբանում է): Պարեկային մեքենան (լավ չի լսվում, երևի ասում է՝ կայանում էր), ասում էր՝ հոփ, հոփ, լավ ա: Ասել եմ՝ կարո՞ղ ա, «ստայանշիկ» եք: Չեմ ասել՝ «ստայանշիկ» եք,-ասում է Ջոմարդյանը:  
Բագրատ սրբազան.
- Հիմա, որ դուք էստեղ կանգնած եք, կարո՞ղ ա՝ ստախոսին եք պաշտպանում: Ես չեմ ասում՝ ստախոսին եք պաշտպանում: Ասում եմ՝ կարո՞ղ ա...
---
Մեկնաբանություններն ավելորդ են: