ՌԴ-ն հետևում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին. Զախարովա
Մոսկվան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքների գործնական փուլի մեկնարկին, ինչը կարևոր է տարածաշրջանային կայունության համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով, ռուսական կողմը «աջակցում է սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով.
Մենք ելնում ենք նրանից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի և հիմք հանդիսանան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»:
Մոսկվան «հաստատում է իր պատրաստակամությունը՝ պարբերաբար խորհրդատվական օգնություն տրամադրելու կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա», հավելել է ռուս դիվանագետը:
Կարծիքներ