Մեծ Բրիտանիայում արձակել են խորհրդարանը. ո՞րն է պատճառը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն այսօր դադարեցրել է աշխատանքը հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների պատճառով, հայտնում է խորհրդարանական կայքը։
«Խորհրդարանի արձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 30-ին՝ հինգշաբթի օրը: Համայնքների պալատում և Լորդերի պալատում բոլոր գործերն ավարտված են: Ներկայումս պատգամավորներ չկան, Համայնքների պալատի բոլոր տեղերը թափուր են մնում մինչև ընդհանուր ընտրությունների ավարտը, որոնք նախանշված են 2024 թվականի հուլիսի 4-ին»,- ասված է կայքում տարածված հայտարարության մեջ։
Ընտրություններից առաջ խորհրդարանն արձակելը ստանդարտ ընթացակարգ է, հայտնում է Sky News-ը:
Կարծիքներ