Պատերազմի մասնակիցը փորձել է բռնաբարել 71-ամյա կնոջը

Պատերազմի մասնակիցը փորձել է բռնաբարել 71-ամյա կնոջը

Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության «Շտորմ» գումարտակի անդամին մեղադրել են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցի 71-ամյա աշխատակցին բռնաբարելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է «Фонтанка»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Սուվորովսկի պողոտայի 442-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում։ Հերթապահ բժիշկը հայտնել է, որ մայիսի 29-ի գիշերը 37-ամյա բուժառուն, ով իր մոտ դանակ է ունեցել, հարձակվել է իր վրա և փորձել բռնաբարել։

Բուժաշխատողին հաջողվել է դանակը խլել հարձակվողի ձեռքից։ Դրանից հետո տղամարդուն կապել են գոտիներով։ Նրան հաջողվել է զենքով քերծել տարեց կնոջը, սակայն վերքերը խորը չեն, նրա առողջությանը վտանգ չի սպառնում։
Բժիշկը հայտարարություն է գրել իրավապահ մարմիններին, իսկ կասկածյալը ձերբակալվել է: