Ինչպե՞ս կարող են պատերազմել Բալզակի և Տոլստոյի երկրները. Սարկոզի

Ինչպե՞ս կարող են պատերազմել Բալզակի և Տոլստոյի երկրները. Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախազգուշացրել է «Ուկրաինայում պատերազմի էսկալացիայի» մասին և ասել, որ «չի կարող պատկերացնել» պատերազմ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև։

«Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու հնարավորության հարցում թույլ տվեք լուրջ կասկածներ հայտնել»,- ասել է Սարկոզին Le Figaro թերթին տված հարցազրույցում։ 

«Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ Լև Տոլստոյի և Օնորե դը Բալզակի երկիրը պատերազմելու են։ Որևէ մեկը մտածե՞լ է սրա հետևանքների մասին»:

Նա նաև դեմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ընդգրկելուն՝ խոստովանելով, սակայն, որ Կիևը կարող է անվտանգության երաշխիքներ ստանալ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը չի բացառել Ուկրաինա արևմտյան, այդ թվում՝ ֆրանսիական զորք ուղարկելու հնարավորությունը: Նա նաև կողմ է արտահայտվել, որպեսզի Կիևն արևմտյան ու ֆրանսիական զենք օգտագործի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար: