Խամենեին ընդունել է Բաշար Ասադին

Խամենեին ընդունել է Բաշար Ասադին

Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ընդունել է Թեհրան այցելած Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի մահվան կապակցությամբ, ովքեր զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում տիրող իրավիճակը։