Ցուցարարների կարծիքով դելիմիտացիան անարդար է. Զախարովա

Ցուցարարների կարծիքով դելիմիտացիան անարդար է. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես տվյալ երկրի ներքին գործ: 
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևանում և հանրապետության մարզերում բողոքի ակցիաները, որքանով կարել է դատել ակցիայի մասնակիցների հայտարարություններից, պայմանավորված են սահմանազատման գործընթացի ոչ այդքան արդար լինելով։ 
Ամեն դեպքում մենք Հայաստանում քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես այդ երկրի

ներքին գործ»,– նշել է Զախարովան։