Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան

Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան

«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է անհայտ մեքենան ՊՊԾ ծառայողների ուղեկցությամբ գաղտագողի լքել կառավարության շենքը։

«Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է։ Մենք անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս»,- ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը նաև նշել էր. «Իր կյանքի ամենադժբախտ օրն է այսօր, որովհետև թակարդի մեջ հայտնվածը, ստախոսության վարպետն ու վախկոտության չեմպիոնը չգիտի՝ որ կողմից ճողոպրի, ինչպես դուրս գա»։

Սրբազանը հայտարարեց, որ շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։