1 մլն դոլար պարգև՝ ռուս հաքերի մասին տեղեկության համար․ Պետդեպ

1 մլն դոլար պարգև՝ ռուս հաքերի մասին տեղեկության համար․ Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար պարգև է հայտարարել Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Խորոշևի մասին տեղեկատվության համար, ով ճանաչվել է անդրազգային LockBit հաքերային խմբի ղեկավար։

Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ դրամական պարգև է տրվում այն ​​տեղեկատվության համար, որը «կօգնի ձերբակալել և/կամ դատապարտել» Խորոշևին։

Ռուսաստանցին մեղադրվում է հանցագործությունների մեջ՝ կապված LockBit փրկագնային-դրամաշորթային տարբերակի մշակման մեջ իր դերի հետ։ 

Բացի այդ, նրան մեղադրում են այդ եղանակով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հաքերային հարձակումների մեջ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև անձնական պատժամիջոցներ է սահմանել Խորոշևի նկատմամբ։

«Այսօրվա գործողություններն ընդգծում են Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աշխատելու մեր միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելու LockBit-ի հետևում կանգնած կիբերհանցագործներին և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ՝ պայքարելու դրամաշորթային ծրագրերի տարածման դեմ, որը սպառնում է մեր տնտեսությանը և կարևոր ենթակառուցվածքներին», - ասվում է Պետդեպի հայտարարության մեջ: