80-ականներին Սրբազանի հետ ֆուտբոլ էինք խաղում

80-ականներին Սրբազանի հետ ֆուտբոլ էինք խաղում

Ես միացել եմ Հայաստանի փրկության շարժմանը, միացել եմ հայ ազգի արժանապատվության վերականգման շարժմանը, միացել եմ Հայաստանի ինքնիշխանության ու հզորացման շարժմանը։ Համազգային շարժումը թափ է հավաքում և իր ճանապարհին մաքրելու է այն կեղտը, որ կուտակվել է մեր երկրում։

Կոչ եմ անում մարզաշխարհի ներկայացուցիչներին` մի' լռեք, արտահայտե'ք ձեր դիրքորոշումը, միացե'ք Համազգային շարժմանը։ Վաղն ուշ է լինելու, վաղն արդեն ներկայացնելու երկիր չեք ունենալու, միացեք աղոթենք մեր հայրենիքի արնածոր վերքերի բուժման համար։ Վստահ եմ, որ սրբազանի նախաձեռնած շարժումը մեզ տանելու է հաղթանակի։ Այս վստահությունը գալիս է երկար տարիներից` դեռ 80- ական թվականներից, երբ Սրբազանի հետ միասին խաղում էինք ֆուտբոլ, ով նաև խաղի մեջ էր վճռական, կազմակերպված և հաղթող։ 

Լռելը այլևս դավաճանություն է....

Հովհաննես Պողոսյան