Իսրայելը գրոհում է, ՄԱԿ-ը՝ դատապարտում

Իսրայելը գրոհում է, ՄԱԿ-ը՝ դատապարտում

Իսրայելը Ռաֆահում իրականացվող գործողության ընթացքում խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ կապված խաղաղ բնակչության տարհանման հետ։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Յենս Լաերկեն։

«Հակամարտության իրավիճակներում քաղաքացիական անձանց տարհանումը խստորեն կարգավորվում է միջազգային իրավունքով։ 

Առաջին հերթին բնակչությանը պետք է նախապես զգուշացնել՝ ժամանակին հասցնելու և անվտանգ տարհանվելու համար։ Դա տեղի չի ունեցել այստեղ։ Բացի այդ, տարհանման ուղիները, ինչպես նպատակակետ տարածքները, պետք է ապահով լինեն, իսկ մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է ապահովվի: Դրանցից ոչ մեկը նույնպես չի արվել»,- ընդգծել է Լաերկեն։