Մինչև վերջին շունչս հավատում եմ դրան. Գայա Արզումանյան

Մինչև վերջին շունչս հավատում եմ դրան. Գայա Արզումանյան

«Ես ուզում եմ՝ հետ բերենք Արցախը։ Հավատքով եմ մասնակցում պայքարին։ Ուզում եմ, որ հայրենիքը, սփյուռքը ոտքի կանգնեն։ Մինչև վերջին շունչս հավատում եմ՝ Արցախ գնալու եմ, դու էլ ինձ հետ ես գալու»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է երգչուհի Գայա Արզումանյանը:

«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,- ասել է նա: