Ֆուտբոլի համաշխարհային օր․ ՄԱԿ-ը նոր տոն է սահմանել

Ֆուտբոլի համաշխարհային օր․ ՄԱԿ-ը նոր տոն է սահմանել

Աշխարհի ֆուտբոլասերներն այսուհետ յուրաքանչյուր տարի կունենան մեկ օր՝ Մայիսի 25-ը՝ նշելու երկիր մոլորակի ամենասիրված և ամենահայտնի մարզաձևը: Այս մասին գրում է Associated Press-ը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 7-ին բանաձեւ է ընդունել Մայիսի 25-ը Ֆուտբոլի համաշխարհային օր հռչակելու մասին։ Այս օրը լրանում է առաջին միջազգային ֆուտբոլային մրցաշարի 100-ամյակը, որը տեղի ունեցավ 1924 թվականի մայիսի 25-ին Փարիզում՝ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։

193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեան բանաձեւն ընդունել է 160 երկրների հավանությամբ։
«Ֆուտբոլը թիվ մեկ խաղն է, որը խաղում և դիտում են ամբողջ աշխարհում»,- ասել է ՄԱԿ-ում Լիբիայի դեսպան Թահեր Էլ Սոննին։

Ըստ դիվանագետի, մարզաշխարհում իր «անզուգական դիրքի» շնորհիվ «ֆուտբոլը ծառայում է որպես համընդհանուր լեզու, որը խոսում է ամբողջ աշխարհում՝ հաղթահարելով ազգային, մշակութային և սոցիալ-տնտեսական խոչընդոտները»:

Բանաձեւը կոչ է անում բոլոր երկրներին աջակցել ֆուտբոլին՝ որպես խաղաղության խթանման գործիք։