Կիրանց են ժամանել Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը

 Կիրանց են ժամանել Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը

Բախումներից հետո, Կիրանց են ժամանել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Հիշեցնենք, որ  վաղ Կիրանցում իրավիճակը լարվել է։ Հրմշտոց է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Քաղաքացիները հայտնում էին, որ քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։