Կանադան իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ սանկցիաներ է սահմանել 

Կանադան իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ սանկցիաներ է սահմանել 

Կանադական իշխանությունները սանկցիաներ են սահմանել Իրանի Պաշտպանության նախարար Մոհամմադ Ռըզա Աշթիյանիի հանդեպ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է նաեւ, որ Օտտավան սանկցիաներ է սահմանել նաեւ Իրանի Զինված ուժերի ԳՇ «Խաթամ այ Անբիյայի» ղեկավար Գոլամ Ալի Ռաշիդի հանդեպ։ Համաձայն փաստաթղթի, նոր սանկցիաները սահմանվել են այն պատճառով, որ Թեհրանն իր գործողություններով խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը եւ բացի այդ, Թեհրանի գործողությունները արդեն հանգեցրել են եւ կարող են հանգեցնել միջազգային ճգնաժամի։