ՔՊ-ականները՝ շարժմանը միանալու ցանկության խոսակցության մասին

 ՔՊ-ականները՝ շարժմանը միանալու ցանկության խոսակցության մասին

«Ու ասեմ ձեզ, որ իրենց ՔՊ անդամները, բարձրաստիճան, որոնց ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, որ ուզում են միանալ մեզ, ինչպես կարող են միանալ։ Ահա սա էլ իրենց պատգամ, դե թող հիմա մտածեն սրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, բայց այնքան հասցրիք, որ ասացի։ Տղերք, չվախենաք, ոչինչ», - այս մասին երեկ հայտարարել էր Բագրատ Սրբազանը:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ քիչ առաջ լրագրողները ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից մեկնաբանություն խնդրեցին վերոնշյալի վերաբերյալ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց.«Ես ուղղակի որևէ մեկնաբանություն չունեմ։ Եթե որևէ հիմնավորում կբերեք, որևէ նյութ կլինի, ինչը կարելի է մեկնաբանել՝ կմեկնաբանենք, բայց օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում: Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլորի համար, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունից հետո դա ապացուցվել է ոչ մեկ անգամ»: