Մեկնարկում է Հայաստանի առաջնության հերթական տուրը․ մանրամասներ

Մեկնարկում է Հայաստանի առաջնության հերթական տուրը․ մանրամասներ

Այսօր՝ մայիսի 7-ին, մեկնարկելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական՝ 33-րդ տուրի հանդիպումները։ «Վեստ Արմենիան» կխաղա «Ուրարտուի», «Արարատ Արմենիան»՝ «ԲԿՄԱ»-ի հետ։ Առաջին հանդիպումը կմեկնարկի 16։00-ին, երկրորդը՝ 19։00-ին։

Նշենք, որ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում այս պահին դրությամբ «Արարատ Արմենիան» երրորդն է, «Ուրարտուն» 4-րդը, «Վեստ Արմենիան» 7-րդը, իսկ «ԲԿՄԱ»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 26 միավորով։