Նիկոլ Փաշինյանը որոշել է Սարդարապատ չգնա՞լ
Սարդարապատում մեծ թվով մարդիկ են հավաքվել, որոնք պատրաստվում են գիշերել այստեղ, որ վաղ առավոտյան` Հանրապետության օրվա առիթով հուշահամալիր այցելող Նիկոլ Փաշինյանին թույլ չտան տոնական արարողություն անել: Մարդիկ մեքենաներում են, խարույկ են վառել և ողջ գիշեր մնալու են մեր հաղթանակների խորհրդանիշ վայրում: Բայց քիչ առաջ տեղեկացանք, որ Հանրայինի նկարահանող մեքենան, որը, որպես կանոն, նախորդ օրն են տանում նկարահանման վայր, ոչ միայն Սարդարապատում է կանգնած, այլ նաև Բաղրամյան պողոտայի վրա:
Մեզ ասացին, որ տոնական արարողությունը հնարավոր է Բաղրամյան փողոցի վրա կազմակերպվի, հավանաբար նախագահականում: Գուցե սա խաբուսիկ մանյովր է, որ մարդիկ չիմանան ուր գնալ: Սակայն, եթե իսկապես Փաշինյանն ու իր սվիտան չմեկնեն Սարդարապատ, պատճառն այն է, որ խուսափում են ավելորդ լարվածություն ստեղծելուց, ինչը կարող է բախումների հանգեցնել:
2022 թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրի դեպքերը, երբ զոհերի ծնողներն արգելեցին նրան մտնել Եռաբլուր և միայն ոստիկանության միջոցով վայրագություններով ապահովեցին մուտքը, թերևս, դաս է եղել և հասկանում են, որ դրա կրկնությունը կարող են այլևս չմարսել:
Կարծիքներ