Անկարայում երեկվանից ընթացող ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի ժամանակ 50 միլիարդ դոլարի ռազմա-արդյունաբերական ոլորտի պայմանագիր է կնքվել։ Այս մասին հայտնում է Türkıye պարբերականը։
Համաձայն հաղորդման, պայմանագրերը վերաբերվում են ՀՕՊ համակարգերի, ԱԹՍ-ների ձեռքբերմանը, համատեղ ռազմական արդյունաբերական նախագծերի իրականացմանը։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մանսակցում են դաշինքի անդամ երկրների առաջնորդները կամ կառավարությունների ղեկավարները։ Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմական ԱԹՍ-ների արտադրությանը եւ դրանց դեմ պայքարի զինատեսակների արտադրությանը։