Այլ

Անօրինական միգրանտների են արտաքսել

Անօրինական միգրանտների են արտաքսել

Վրաստանում 54 օտարերկրացու են արտաքսել։ Այդ մասին հայտնում է վրացական ՆԳ նախարարությունը։ Արտաքսված օտարերկրացիները եղել են հետեւյալ երկրների քաղաքացիներ՝ Թուրքիա, Թուրքմենստան, Ռուսաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Բելառուս, Պակիստան, Եգիպտոս, Նիգերիա, Ֆիլիպիններ եւ այլն։

Վերջին մի քանի օրերին, ըստ հաղորդման, ՆԳ նախարարության Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները ուժայինների հետ համատեղ իրականացրել են շրջայցեր եւ հայտնաբերել միգրանտների, որոնք Վրաստանում գտնվում են ոչ օրինական հիմքերով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, Վրաստանից այս տարվա սկզբից ի վեր, արտաքսվել է 2090 անօրինական միգրանտ, որոնցից 232-ը արտաքսվել են հունվարին, 312-ը փետրվարին, 360-ը՝ մարտին, 401-ն ապրիլին, 340-ը եւ 391-ը համապատասխանաբար՝ մայիս եւ հունիս ամիսներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image