Որ ախտանշանն է հուշում վահանաձեւ գեղձի խնդիրների մասին 

Որ ախտանշանն է հուշում վահանաձեւ գեղձի խնդիրների մասին 

Հիպոտիրեոզոմ՝ վահանաձեւ գեղձի ֆունկցիայի նվազում ունեցող պացիենտների 40 տոկոսի մոտ առկա են տագնապային ապրումներ, ասում է ռուս մասնագետ Նատալյա Մոկրիշեւան։ Նա մանրամասնել է, որ երբեմն բժիշկների համար լշատ դժվար է լինում տարբերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հիպոտիրեոզի առաջացրած խնդիրներից։

Շատ պացիենտներ, որոնց մոտ առկա են վահանաձեւ գեղձի ֆունկցիայի նվազեցում, նկարագրվում է նաեւ կլինիկական դեպրեսիային հատուկ ախտանշաններ՝ տխրության, տագնապի եւ նյարդայնության զգացողություններ։ Վահանձեւ գեղձի մյուս ախտանշաններից է քաշի հավաքումը եւ տրամադրության տատանումները։ Մոկրիշեւան ասել է, որ հիպոտիրեոզի հայտնաբերման դեպքում պետք է անհապաղ սկսել բուժում, որպեսզի հնարավոր լինի խուսափել նյարդերի, սրտի, կուլ տալու եւ շնչառության հետ կապված խնդիրներից։ Նա կարեւորել է բուժման համար ծխելուց հրաժարվելը եւ սննդակարգում յոդացված աղի օգտագործումը։