Ինչպես ստանալ վիտամին D-ի օրական անհրաժեշտ չափաքանակը 

Ինչպես ստանալ վիտամին D-ի օրական անհրաժեշտ չափաքանակը 

Գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի՝ մարդու համար անհրաժեշտ օրական օպտիմալ չափաքանակը ստանալու համար անհրաժեշտ է լինել բաց օդում, այսինքն՝ գտնվել արեւի ազդեցության ներքո որոշակի ժամանակ։ Անհրաժեշտ ժամաքանակը կախված է տարվա եղանակից, ինչպես նաեւ այն ռեգիոնից, որտեղ ապրում է տվյալ մարդը, հայտնում է Nutrients պարբերականը։ Վերջին տարիներին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի պակասորդը ոչ միայն կարող է առաջացնել հենաշարժողական համակարգի հիվանդություններ, այլ նաեւ իմունիտետի աշխատանքի խանգարումներ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Դրա համար խորհուրդ է տրվում պահպանել օրգանիզմում վիտամին D-ի անհրաժեշտ չափաքանակը։ Հավելումների, հաբերի միջոցով պակասորդը լրացնելու վերաբերյալ ձեռնարկներն ու ցուցումները երկրից երկիր տարբերվում են։ Սակայն պետք չէ անտեսել այդ կարեւոր վիտամինը ստանալու ամենապարզ միջոցը՝ գտնվել մաքուր օդին՝ արեւի ուղիղ ճառագայքների ազդեցության ներքո։ Այսպես, անամպ եղանակին, սպիտակ մաշկ ունեցողները պետք է դրսում գտնվեն 3-15 րոպե։ Ընդ որում, որքան հյուսիս ենք գնում, այնքան այդ ժամանակահատվածը պետք է երկար լինի։ Ավելի մուգ գույնի մարդկանց համար անհրաժեշտ է արեւի տակ գտնվել մինչեւ մեկ ժամ։ Ընդ որում, դա պետք է անել սովորական հագնված վիճակում, դիրքը պետք է լինի ուղիղ կանգնած։ Մասնագետները շեշտում են, որ բնական ճանապարհով վիտամին D-ի ստացումը նույնքան կարեւոր է, որքան հավելումների միջոցով վերջինիս պակասորդի լրացնումը։