Աշոտ Սիմոնյանին ծեծող կարմիր բերետավորի լիազորությունները դադարեցվել են
Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:
«Հրապարակի» տեղեկություններով աշխատանքից ազատվել է Աշոտ Սիմոնյանին ծեծող կարմիր բերետավորը: Վերջինս Գեւորգ Մկրտչյանն է: Նա Կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է:
Նշենք, որ Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները, նախկինում, մի քանի անգամ դադարեցված են եղել՝ խոշտանգումների դեպքերով: Իսկ մի դեպքով էլ, ներքին անվտանգության վարչության ծառայությունում բացված ծառայողական քննությունից հետո, կոչումը իջեցրել են:
Կարծիքներ