Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար Վալենտին Լավինին։ Նա սպանվել է աշխատավայրում՝ հրազենային դիմահար կրակոցից։ Մեքսիկայում վերջին տասը տարվա մեջ սա հարյուրերորդ քաղաքապետն է, որ սպանվում է։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի Գլխավոր դատախազությունը, ըստ CBS News-ի փոխանցման։ Իրավապահները որոնում են մարդասպանին։
Հայտնի է, որ այս տարվա հունվարին սպանված քաղաքապետի վրա արդեն զենքի գործադրմամբ հարձակում իրականացվել էր։ Հիշեցնենք, որ Տեմոակ քաղաքը գտնվում է Մորելոս նահանգում, Մեխիկոյի մոտակայքում, այն ռեգիոնում, որտեղ միանգամից մի քանի թմրահանցախումբ է գործում։