Եռագույնի հաղթանակը սևի ու սպիտակի վրա․ սա պիտի լինի

 Եռագույնի հաղթանակը սևի ու սպիտակի վրա․ սա պիտի լինի

Հոգին պարտվել է դուխին, հոգևոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին, իրական Հայաստանը պարտվել է ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը պարտվել է փողոցին, ճշմարտությունը պարտվել է ստին, արդարությունը՝ կեղծիքին ու այսպես շարունակ։ Ես սա դեռ 2020 թվականի նոյեմբերին եմ ասել։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այո, պարտվել ենք, պարտվել ենք ու դա մենք պիտի խորությամբ ընդունենք, որ այդպես է, բայց ինչու ենք պարտվել։ Եթե մենք ուզում ենք վերականգնվել, ապա հոգևոր Հայաստանը պիտի հաղթի նոր Հայաստանին, իրական Հայաստանը պիտի հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին, ճշմարտությունը պիտի հաղթի ստին, արդարությունը պիտի հաղթի մեղքին ու այդպես շարունակ։ Մեր գյուղերում, օրինակ, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, հոգին հաղթել է դուխին ու դա պատճառ է եղել մեր շարժման, ճանապարհը հիմա պիտի լինի եռագույնի հաղթանակը սևի ու սպիտակի վրա»,- ասել է նա։