Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 75 տարեկան: ՀՀԿ-ականները՝ երրորդ նախագահի գլխավորությամբ այցելել են Պանթեոն:
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին՝ ընդգծելով նրա անձնական ու քաղաքական հատկանիշները։
Մինասյանի խոսքով՝ Մարգարյանը երբեք չի ընկճվել դժվարությունների առաջ, ինչը նա կապում է նրա դաստիարակությանն ու արմատների հետ։ Նրա գնահատմամբ՝ վերջինս մշտապես առաջնորդվել է հստակ գաղափարներով և հավատով դեպի իր քաղաքական նպատակները։
Նա նշել է, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում Մարգարյանը վստահ է եղել, որ ժամանակի ընթացքում հնարավոր է հասնել սահմանված նպատակներին։ Մինասյանի խոսքով՝ այդ վերաբերմունքը դարձել է կարևոր ուղերձ, որը նա փոխանցել է հատկապես երիտասարդներին՝ չհուսահատվելու և շարունակելու պայքարը։
«Ամենածանր իրավիճակներում էլ ինքը համոզված էր, որ եթե ոչ այսօր, ապա վաղը բոլորս հասնելու ենք մեր նպատակին։ Ու երևի թե ամենակարևոր ուղերձը այս տարիներին, որ ինքը կարող էր փոխանցել մեզ, երիտասարդներին, դա է՝ չհուսահատվել»,- նշել է նա: