Ինչ ակնկալիքներ ունի Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը՝ Երեւան- Բաքում խաղաղությունից 

Ինչ ակնկալիքներ ունի Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը՝ Երեւան- Բաքում խաղաղությունից 

Ասիական զարգացման բանկը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատումը կնպաստի, որպեսզի ռեգիոնում բացվեն կարեւոր նշանակություն ունեցող տնտեսական միջանցքները։ Այս մասին Թբիլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ասիական Զագացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի ռեգիոնալ դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը թույլ կտար դիվերսիֆիկացնել ոչ միայն Հայաստանի առեւտուրը, այլ նաեւ ռեգիոնի մյուս երկրների»,- ասել է ԱԶԲ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ հարցերով կկարողանա համագործակցել Հայաստանի կառավարության հետ։