Ինչով է յուրահատուկ Google-ի նոր բյուջետային սմարթֆոնը 

Ինչով է յուրահատուկ Google-ի նոր բյուջետային սմարթֆոնը 

Հայտնի են դարձել մանրամասներ, կապված Google-ի թողարկելիք նոր բյուջետային Google Pixel 8a սմարթֆոնի վերաբերյալ։ Այն, հիշեցնենք, ներկայացվելու է մայիսի 14-ին, ունենալու է Tensor G3 ֆլագմանային չիփ, AMOLED էկրան՝ 6,1 դյույմ անկյունագծով, որը ունենալու է Full HD+ լուծում։ Սմարթֆոնի տեսախցիկները մնալու են նույնը, ինչ անցյալ տարվա մոդելինն են։ Հզորացվելու է էներգիայի կուտակիչը։ Հիմնական նորույթը, որ ունենալու է նոր սմարթֆոնն, այն է, որ Google-ը այն ծրագրային եւ անվտանգային ապահովման մասով թարմացումներ է կատարելու յոթ տարի շարունակ։ Սմարթֆոնը թողարկվելու է արդեն տեղակայված Android 14-ով, հետեւաբար, Google-ն այն թարմացնելու է մինչեւ Android 21-ի թողարկումը։ Սմարթֆոնի արժեքը կազմելու է 500 դոլար։