Անմարդկային է․ ՄԱԿ-ում քննադատել են Իսրայելի որոշումը

Անմարդկային է․ ՄԱԿ-ում քննադատել են Իսրայելի որոշումը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը «անմարդկային» է որակել Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու Իսրայելի հրամանը և զգուշացրել, որ «նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել»: 

Պաշտոնյան անհավանական ու մտահոգիչ է այն, որ հարյուր հազարավոր մարդկանց ստիպում են փախչել այնպիսի շրջաններ, որտեղ քիչ հասանելիություն կա՝ գոյատևելու համար օգնություն ստանալու համար։

«Գազայի բնակիչները շարունակում են տառապել օդային հարվածներից, հիվանդություններից և նույնիսկ սովից: Եվ այսօր նրանց ասում են, որ պետք է նորից տեղափոխվեն, տարհանվեն, քանի որ իսրայելական բանակի գործողությունները Ռաֆահում ընդլայնվում են: Սա անմարդկային է։ Սա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, որոնց համար խաղաղ բնակչության արդյունավետ պաշտպանությունը առաջնահերթ նշանակություն ունի»,- ասվում է Թյուրքի անունից տարածված հայտարարության մեջ։

Դրանում նաև ընդգծում է, որ քաղաքացիական անձանց տեղափոխելու հրամաններն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով, որոշ բացառություններով, որոնք ենթակա են խիստ իրավական պահանջների: