Անապատում հայտնաբերվել է եգիպտացի փարավոնների բանակատեղին 

Անապատում հայտնաբերվել է եգիպտացի փարավոնների բանակատեղին 

Հնագետները Սինայի անապատում հայտնաբերել են այն վայրը, որտեղ հանգստանալու համար կանգ են առել հինգ եգիպտական փարավոններն իրենց զորքի հետ։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Բանակատեղին ոչ պակաս, քան 3500 տարեկան է։ Բանակատեղին իրենից ներկայացնում է աղյուսաշեն պալատ՝ զորքի տեղակայման եւ փարավոնի ու նրա ընտանիքի անդամների համար։ Այն կառուցվել է ամենայն հավանականությամբ Թութմոս 3-րդ փարավոնի օրոք (գահակալել է ՄԹԱ 1479-1425 թթ)։ Դա են վկայում նրա անվամբ հայտնաբերված գրությունները։

Հիշեցնենք, որ Թութմոս 3-րդը համարվում է պատմության մեծագույն զորավարներից մեկը։ Նրա կառավարման տարիներին Հին Եգիպտական պետությունը մշտապես ռազմարշավներ է ձեռնարկել դեպի Արեւելյան Միջերկրածովյան շրջաններ՝ կայսրության տարածքներն ընդարձակելու համար։ Սինայի անապատը հանդիսացել է նրա կանգառի վայրերից մեկը։ Գիտնականների հայտնաբերած պալատը ծառայել է փարավոնի եւ բանակի համար պաշարների համալրման համար։