Ինչով են վտանգավոր պրոբիոտիկները մարդու համար

Ինչով են վտանգավոր պրոբիոտիկները մարդու համար

Պրոբիոտիկ՝ մարդու օրգանիզմի համար օգտակար միկրոբներ պարունակող դեղամիջոցների ընդունումը կարող է վտանգավոր էֆեկտ ունենալ մարդու համար, հայտնում է Emerging Infectious Diseases պարբերականը։ Մասնավորապես, բակտերիաները կարող են հայտնվել արյան մեջ։ Համաձայն հրապարակման, Ճապոնիայի Օսակայի համալսարանում գիտնականները ուսումնասիրել են բակտերիաների հետ կապված մոտ 6,6 հազար հիվանդացության դեպք։

Հինգ դեպքում պարզվել է որ պացիենտի արյան մեջ առկա է Clostridium Butyricum բակտերիան, որը պարունակվում է Ճապոնիայում շատ հայտնի սննդային հավելումների մեջ։ Հինգ պացիենտից մեկը մահացել է։ Սա նկատի ունենալով, գիտնականները ահազանգում են, որ պրոբիոտիկների ընդունումը միշտ չէ որ օգտակար է եւ որոշ դեպքերում միկրոբները կարող են հայտնվել մարդու արյան մեջ, առաջացնելով հավելյալ խնդիրներ, որոնք կարող են նույնիսկ վտանգավոր լինել մարդու կյանքի համար։ Դրա համար, ըստ գիտնականների, անիմաստ ու աննպատակ կերպով պրոբիոտիկների ընդունումից պետք է հրաժարվել։