Պարզ միջոց միջին տարիքի տղամարդկանց առողջությունը բարելավելու համար 

Պարզ միջոց միջին տարիքի տղամարդկանց առողջությունը բարելավելու համար 

Միջին տարիքի տղամարդիկ կարող են իրենց առողջությունը բարելավել թեկուզեւ օրական մեկ չափաբաժին կարմիր մսից՝ հօգուտ բուսական ծագման սննդի հրաժարվելով։ Այս մասին հայտնում են են գիտնականները։ Համաձայն ներկայացված տեսակետի, Սթենֆորդի համալսարանում իրականացվել է ութշաբաթյա տեւողությամբ գիտափորձ։ Վերջինիս ընթացքում կամավորների մի խմբի սննդակարգում սովորական կարմիր միսն է գերակշռել, մյուս մասի մոտ՝ բուսական սնունդը։

Հետազոտությունները պարզել են, որ այն խումբը, որի սննդակարգում բուսական սնունդը գերակշռել է, ավելի լավ առողջական վիճակի ցուցանիշներ է ունեցել։ Մասնավորապես, այդ խմբում ներառված կամավորները ավելի արդյունավետ են կարողացել նվազեցնել իրենց քաշը։ Նրանց մոտ նաեւ ավելի լավ լիպիդային պրոֆիլ է եղել։ Արյան անալիզն էլ ցույց է տվել, որ արյան մեջ տրոմբոզների պարունակությունը ավելի քիչ է եւ ավելի քիչ են ենթակա եղել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկին։ Գիտնականները խորհուրդ են տալիս միջին տարիքի տղամարդկանց գոնե իրական մեկ չափաբաժին կարմիր միսը փոխարինել կամ բուսական սնունդի չափաբաժնի ավելացմամբ, կամ բուսական ծագման մսով։