Չեմ ասելու ՝ բոլորդ վարչապետ եք, բոլորդ ինչ ուզեք խոսեք

Չեմ ասելու ՝ բոլորդ վարչապետ եք, բոլորդ ինչ ուզեք խոսեք

Ես չեմ ասելու ձեզ՝ բոլորդ վարչապետ եք, բոլորդ ինչ ուզեք խոսեք, մեկ,մեկ, մեկ, ժողովուրդը իշխանություն է և այլն։ Սուտ են ասում, խաբել են, դա կռապաշտության ամենամեծ օրինակն է։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Սա ճշմարտությունը գտնելու մասին է։ Հերիք է արդեն, հերիք է։ Սպառնալիքները, վախերը անընդհատ մեր գլխին ջարդելով չէ։ Հա, ժամանակին մուրճ էլ կար։ Ու ամեն մարդ այս ճանապարհին պիտի խոնարհ մնա։ Ոչ մեկ գլուխը դատարկ ցորենի հասկի պես չպիտի տնկի։ Լիքը ցորենի հասկի պես պիտի կախ լինի գլուխը։ Խորնարհ պիտի լինի, որ պտուղ տա, արդյունք տա, այլապես բան չի լինելու։ Եթե այս ամենը մենք մեզ վերագրեցինք, մենք զրո ենք, ոչինչ չկա տակը»,- ասել է նա։