ՌԴ կառավարությունն այսօր հրաժարական կտա

ՌԴ կառավարությունն այսօր հրաժարական կտա

Ռուսաստանի կառավարությունը Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ հրաժարական կտա երեքշաբթի օրը՝ մայիսի 7-ին, պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից հետո։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ ՌԴ գործող սահմանադրության, երդմնակալությունից անմիջապես հետո ներկայիս նախարարների կաբինետը լիազորությունները կզիջի նախագահի պարտականությունները ստանձնած Վլադիմիր Պուտինին։

Նախօրեին Կրեմլի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Միշուստինին պրոֆեսիոնալիզմի և յուրաքանչյուր քայլի համար պատասխանատվությունը գիտակցելու համար։