Քաղաքականություն

Տապըչկաս առած` տառականի նման ֆեյք եմ սատկացնում

Տապըչկաս առած` տառականի նման ֆեյք եմ սատկացնում

Ֆեյսբուքը վերջին օրերին լուրջ գրաքննություն է իրականացնում` ընդդիմադիր գործիչների, ազատ մամուլի նկատմամբ, անհասկանալի պատճառաբանություններով էջեր է ջնջում, սահմանափակում նյութերի տեսանելիությունը, նախազգուշացումներ ուղարկում, իբրեւ թե իր կանոնակարգը խախտելու համար: 

Այս սահմանափակումները կիրառվում են բացառապես ՔՊ-ական իշխանությանը քննադատող անձանց ու ԶԼՄ-ների նկատմամբ: Իշխանականների հայհոյանքը, ատելության խոսքը, կեղծիքն ու վիրավորանքները Ֆեյսբուքը չի նկատում: Կիրակի օրը «Հրապարակի» ֆեյսբուքյան էջից մի քանի հրապարակում է հեռացվել, մեկը, օրինակ, այն մասին, որ Տավուշի Կիրանց համայնքում էլեկտրաէներգիան վերականգնվել է, իսկ բերման ենթարկված կիրանցիներն ազատ են արձակվել: 

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, ում էջը պարբերաբար ենթարկվում է սահմանափակումների, ուսումնասիրել է ֆեյսբուքյան ալգորիթմը եւ որոշ եզրահանգումներ արել. «Դեռ հոկտեմբեր ամսից Ֆեյսբուքն ինչ-որ տարօրինակ ցնցակաթվածների մեջ է: Տարօրինակ կերպով սկսել է ալգորիթմներ փոխել: Պատճառը հրապարակման բնույթը չէ, լրիվ այլ է: Ես մոնիթորինգ եմ անում իմ էջերում: Տապըչկաս առած կանգնած եմ` օրական մի քանի հարյուր ֆեյք եմ բլոկում: Էջերը սահմանափակելու պատճառը լրիվ այլ է: Պարզապես հրապարակումների վրա են բողոքում, իսկ այդ հարթակները գործում են արհեստական ինտելեկտով` չկա մարդկային գործոն: Սպամ են տալիս, արդյունքում լինում են չեպեներ: Լավ օրից չէ, որ շատ եվրոպացի լիդերներ տեղափոխվել են Տիկտոկ: Դա մի զարհուրելի հարթակ է, ավելի զարհուրելի, վախեցնող լսարան, քան հայկական Տիկտոկի լսարանն է: Ես չեմ տեսել, բայց ստիպված եմ այդ հարթակն օգտագործել, քանի որ Ֆեյսբուքը բոլոր ընդդիմադիրների հետ վարվում է նույն ձեւով: Երկու օրվա մեջ 1 միլիոն 380 հազար դիտում է ունեցել իմ ֆեյսբուքյան էջը, սակայն այսօր մի անհեթեթ ծանուցում ստացա, որ Սերգեյ Խաչատրյանի երաժշտությունը խախտում է Ֆեյսբուքի համույթի կանոնները: Բողոքարկեցի, այս անգամ ընդունեցին, բայց գործ ունենք կատարյալ աբսուրդի հետ, վստահ եղեք, որ տավուշյան շարժմանն աջակցող էջերն են սահմանափակվում: Մենք տեսնում ենք, որ շարժումը լայն թափ է առնում, իսկ մեծ լսարան ունեցող լրատվական հարթակներն ու շարժմանը սատարող գործիչների էջերը մեծ լսարան, ազդեցություն ունեն, ինչը խանգարում է իշխանավորներին: Նրանք սպամ են տալիս, իսկ արհեստական ինտելեկտն այն ընդունում է որպես անընդունելի կոնտենտ»: 

Զոհրաբյանն ասում է. «Ես մշտապես ֆեյքերի գրոհների տակ եմ ու հավատացնում եմ Ձեզ՝ ընդդիմադիր ճամբարում ֆեյքերի տոկոսը 0 է՝ իշխանությունների ֆեյքերի համեմատ: Իմ տեղեկություններով` վերջին շաբաթվա ընթացքում իշխանություններն իրենց գրպանում սատկած տարբեր օլիգարխների վրա դրել են՝ ֆինանսավորել ֆեյքերին եւ դրանց քանակը տասնապատկել հարյուր հազարներով: Չի կարող որեւէ ընդդիմադիր ուժ սրանց ֆեյքերի հետ մրցել: Ես առաջարկում եմ բոլոր լրատվամիջոցներին եւ ընդդիմադիր ուժերին՝ նյարդեր չքայքայել: Ես մի փոքր սպասում եմ եւ 30 րոպեի ընթացքում 300-400 ֆեյք-տառական եմ սատկացնում՝ լրջագույն վնաս հասցնելով Նիկոլի օլիգարխներին, նույնը նաեւ խորհուրդ եմ տալիս ձեզ: Դա մեծ դրայվ է` սատկացնել ֆեյքի տակ թաքնված լատինատառ Անուլ Գ-Յանին ու Պուպուշ Թութուշյանին: Աշխատավարձ են ստանում՝ ՕԳԳ ցույց տալու համար, սակայն նրանց տապըչկայով սատկացնելուց` բլոկ անելուց հետո զրկում եմ պրեմիաներից»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image