Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սլավյանսկ-Կուբանի (ՌԴ Կրասնոդարի երկրամաս) նավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Սլավյանսկի շրջանի ղեկավար Ռոման Սինյագովսկու խոսքով՝ գործարանի տարածքում ընդհանուր առմամբ ետ է մղվել 9 հարձակում։

«ԱԹՍ-ն հարձակվել է Սլավյանսկ-Կուբանի գործարանի տարածքի վրա։ Ընդհանուր առմամբ 9 հարձակում է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել գործարանի տարածքում։ Պաշտպանական համակարգի շնորհիվ պահեստային պարկը չի տուժել։ Վնասվել է ռեկտիֆիկացիոն սյունաշարքը»,- գրել է պաշտոնյան տելեգրամյան իր ալիքում։
Նրա խոսքով՝ հրդեհն արագ մարվել է, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։