Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով

 Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով

Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մենք մեր ճանապարհով գնում ենք առաջ։ Իրականում շատ պարզ է, թե այդ թիրախավորումները ինչի համար են արվում, դրանք արվում են իրենց վախերից։ Իրենք մեծ վախեր ունեն ու այդ վախերը այս մի քանի օրվա ընթացքում դրսևորել են տարբեր ասուլիսների, ստատուսների միջոցով։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մեզ ոչինչ հետ չի կարող պահել։ Ունենք շատ լավ լուրեր։ Դա այն առումով, որ տարբեր կազմակերպություններից, տարբեր վայրերից նորանոր կոչեր են հնչեցվում աջակցության տեսքով, միանում են շարժմանը, բազմաթիվ զանգեր ենք ստանում, դրսից ենք բազմաթիվ աջակցության կոչեր ստանում։ Սա դառնում է համազգային, սա դառնում է համահայկական։ Ամեն ինչ գնում է ճիշտ ձևով։ Շատ ոգևորված շարժվում ենք առաջ, առջևում դեռ տասնյակ հազարավոր մարդիկ կմիանան մեզ»,- ասել է նա։