ԵՄ-ում կոչ են արել դադարեցնել էներգառեսուրսների ներկրումը ՌԴ-ից

ԵՄ-ում կոչ են արել դադարեցնել էներգառեսուրսների ներկրումը ՌԴ-ից

Բեռլինը և Պրահան կոչ են արել Եվրամիությանը ստեղծել աշխատանքային խումբ՝ Ռուսաստանից գազի, նավթի և միջուկային նյութերի մատակարարումն ամբողջությամբ վերացնելու ուղիներ և միջոցներ մշակելու համար։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս մասին ասված է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի և Չեխիայի առևտրի նախարար Յոզեֆ Սիկելայի՝ Բելգիայի էներգետիկայի նախարար Տինե վան դեր Ստրատենին ուղղված նամակում։

Նախարարների խոսքով՝ Եվրամիությունը, հանուն սեփական էներգետիկ ինքնիշխանության և անվտանգության, պետք է շարունակի համակարգված կրճատել ռուսական գազի, նավթի և ռադիոակտիվ նյութերի գնումները։