Հունական նավահանգստում կրկին կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել

Հույն մաքսավորների կողմից շուրջ 110 կգ քաշով կոկաինի նոր բեռ է հայտնաբերվել Պիրեի նավահանգստում:
Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը։ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցները կաղամար (ծովային կենդանիներ) պարունակող տարաներում հայտնաբերել են 109 կիլոգրամ և 600 գրամ կոկաին պարունակող 100 պլաստիկ փաթեթ։ Պերուից առաքված բեռը նախատեսված էր Խորվաթիայի համար։ Թմրամիջոցն առգրավված է, կատարվում է հետաքննություն։
Սա Կոկաինի երրորդ խմբաքանակն է, որը հայտնաբերվել է Պիրեյի նավահանգստում վերջերս։ Ինչպես հաղորդում է հունական Proto Thema թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, մի քանի օր առաջ սառեցված ծովախեցգետիններով տարաներում մոտ 200 կգ կոկաին է հայտնաբերվել։
Բեռը գալիս էր Պանամայից, վերջնական նպատակակետն Ալբանիան էր։ Հրատարակության տվյալներով՝ խմբաքանակի վաճառքից ակնկալվող շահույթը կարող է կազմել 5 մլն եվրո։
Կարծիքներ