Պեդտումայի փոխխոսնակը կլքի պաշտոնը. աղբյուր

Պեդտումայի փոխխոսնակը կլքի պաշտոնը. աղբյուր

Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նևերովը կարող է լքել իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Այդ հարցը, ինչպես նաև [Նևերովի] պաշտոնից հեռանալու մանրամասները, դեռ քննարկվում են, հավելել է մեկ այլ զրուցակից»,- ասվում է նյութում։ 

Նշվում է նաև, որ Նևերովի հետագա կարիերան պաշտոնը լքելու դեպքում դեռ քննարկման փուլում է։
Հրատարակությունը նշում է, որ փոխխոսնակի հրաժարականի հարցը օրակարգում է հայտնվել, երբ պարզ է դարձել, որ այդ պաշտոնը պետք է ազատեր նախկին փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։ 

Նևերովից բացի դիտարկվել է նաև ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Տուվայի Հանրապետության նախկին ղեկավար Շոլբան Կարա-օուլի թեկնածությունը։