Դա նույնն է, երբ կրկեսի կենդանուն վարժեցնում են ու վարժեցրածը լավ կատարելու համար խրախուսում

Դա նույնն է, երբ կրկեսի կենդանուն վարժեցնում են ու վարժեցրածը լավ կատարելու համար խրախուսում

 «Հրապարակ»-ի զրուցակիցը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է:

-Այս օրերին, երբ Տավուշում հողեր են հանձնվում, մի խումբ զինվորականների, այդ թվում Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին գեներալ-մայորի կոչում շնորհվեց, ո՞ր արժանիքի համար են այդ կոչումներն ստանում:

-Երեւի իշխանության կամակատարը լինելու համար: 

-Արդեն ադրբեջանական դրոշներ են հայտնվել Տավուշում:

-Տեղյակ եմ:

-Երբեւէ կմտածեի՞ք, որ նման բան հնարավոր կլինի ու դրա համար զինվորականներ կպարգեւատրվեն: 

- Այս իշխանությունների օրոք, իհարկե՝ այո:

-Իսկ ոստիկանության ագրեսիան ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ:

-Իրենց վախերով:

-Կարծում եք՝ հրահա՞նգ է իջեցված:

- Անպայման, ոստիկանությունը, ինչպես կամայական այլ կառույց, առանց համապատասխան հրահանգի եւ առաջադրանքի չի կարող այդպիսի գործողություններ իրականացնել:

-Պարգեւատրվել է նաեւ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարը:

-Ես որեւէ մեկի հետ կապված տարբերություն չեմ դնում, առավել եւս՝ Ոստիկանության զորքերի հրամանատարի, որ իրենց, այսպես ասած, տերերի առաջադրանքները կատարելու համար խրախուսվում են: Դա լրիվ նույնն է, երբ ինչ-որ կրկեսի կենդանու վարժեցնում են եւ վարժեցրածը լավ կատարելու համար խրախուսում են:

-Սահմաններն այսքան անպաշտպան ու խոցելի վիճակում են, ո՞ւր ենք հասնելու:

-Մինչեւ, երեւի էլ զիջելու, հանձնելու բան չլինի:

-ՀՀ ԶՈւ-երում ծառայող բարձրաստիճան զինվորականները դա չե՞ն հասկանում:

-Իհարկե, եթե ունեն ուղեղ եւ այդ ուղեղը ըստ նախորոշման է՝ մտածելու համար, չեմ կարծում, որ եզրահանգում չեն կարող անել, թե ինչ է կատարվում, իսկ եթե չունեն, բնականաբար, չեն հասկանա:

-Նրանք ինչ-որ բան կարո՞ղ են անել, ստեղծված իրավիճակում, քայլ, որն այսօր կարող է անել ուժայինի ներկայացուցիչը. խոսքը եւ՛ իրավապահ համակարգի ,եւ ԶՈւ-ի մասին է:

-Այո՛, այս իրավիճակում համակարգից դուրս գալը եւ հրաժարվելը այսպիսի խնդիրներ կատարելուց: Որպեսզի ապօրինի հրամանը չկատարվի պետք է ուղղակի համակարգում չլինել:

-Կարծում եք՝ կլինե՞ն այդպիսիք, որոնք այս վճռական փուլում նման քայլ կանեն ու կմիանան համաժողովրդական շարժմանը:

-Այո:

-Ունե՞ք նման տեղեկություններ:

-Ոչ: