Ո՞վ կվավերացնի Վրաստանում աղմկահարույց օրենքը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի փոխարեն ինքը կստորագրի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը։
«Օրենքը (օտարերկրյա գործակալների մասին) երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ։ Հիմա սպասում ենք ստորագրությանը։Հասկանալի է, որ մեծ հավանականությամբ նա (Զուրաբիշվիլին) այն չի ստորագրի։ Ըստ այդմ՝ ես կստորագրեմ այս օրենքը»,- ասել է նա։
Հիշեցնենք, երեկ Վրաստանի խորհրդարանը շրջանցել է երկրի նախագահի՝ օրինագծի վրա դրված վետոն:
Զուրաբիշվիլին կտրականապես դեմ է օրենքին և հայտարարել է հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:
ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կոշտ են արձագանքել Վրաստանի իշխող կուսակցության կողմից ընդունված օրենքին՝ սպառնալով վերանայել Թբիլիսիի հետ հարաբերությունները, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ:
Կարծիքներ