Մինսկը բանակցությունների հարթակ է առաջարկում Մոսկվային և Կիևին

Մինսկի հարթակը բաց է Ուկրաինայի «հակամարտությունը» կարգավորելու բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը։
«Հակամարտության բռնկման պատճառները մենք համարում ենք բարդ և համապարփակ: Մենք հաստատ գիտենք, որ այս ամբողջ իրավիճակը հրահրվել է, հիմա էլ դրսից ուռճացվում է։ Նրանց կողմից, ովքեր սրանից ուղղակի դիվիդենտներ են ստանում»,- ասել է Ալեյնիկը՝ նշելով, որ այդ ամենի հետևանքների համար հատուցում են մնացած կողմերը:
«Արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվում, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Միլիոնավոր մարդիկ դարձան փախստականներ»,-ընդգծել է դիվանագետը:
Նա վստահեցրել է, որ «Մինսկի դիրքորոշումն ի սկզբանե անփոփոխ է. մենք պետք է դադարեցնենք մարդկային զոհերը և սկսենք բանակցությունները. Մենք, մեր հերթին, պատրաստ ենք օգնել այս հարցում։ Մինսկի հարթակը բաց է բանակցությունների համար»։
Կարծիքներ