Նիկոլ, լսի քեզ ինչ եմ ասում․ դու դա պիտի չանես

Նիկոլ, լսի քեզ ինչ եմ ասում․ դու դա պիտի չանես

Ուզում եմ իմ հայրենակիցներից կոչով դիմել ու ասել, որ այն, ինչին մենք այսօր հասել ենք, դավաճան Նիկոլի աշխատանքի արդյունքն է։ Նա է Եվրոպայում հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում, պետք է լեզուն կտրվի։ Մեզ շատ հաճախ են մեղադրում ու ասում՝ դուք ինչի թողեցիք ու եկաք Հայաստան, ինչու դիմադրություն ցույց չտվեցիք Արցախում։ Երբ ազգի մի մասը տեսնում է, որ ՀՀ իշխանությունները կողք են կանգում, ոչնչով չէին աջակցում, մնացել էինք միայնակ, մենք միայնակ ինչպես կարող էինք պայքարել։ Այս մասին այսօր ՝ մայիսի 8-ին, հայտարարել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։

«10 հազարանոց Արցախի բանակով ո՞նց կարող էինք պայքարել 60 հազարանոց լրիվ զինված բանակի դեմ։ Ինքը նպաստել է նաև արցախցիների ցեղասպանությանը, նա պիտի պատասխան տա այդ ցեղասպան գործողությունների համար։  Պահն է եկել, որպեսզի ազատվենք այս դավաճաններից, այս ազգադավներից, ոտքի կանգնել է պետք։ Ասում են՝ միջամտություն կլինի, պատերազմ կլինի, պատերազմ, պատերազմ, պատերազմ, պատերազմի հրձիգները դուք եք հենց տարածքում։ Նիկոլ, լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե դու դիմես բռնության ժողովրդի դեմ, հանցանքը ավելի շատ է լինելու»,- ասել է նա։