Ի՞նչը փոխվեց․ Կիրանցի գյուղապետը շնորհակալ է Նիկոլին ու իր խմբակին

Ի՞նչը փոխվեց․ Կիրանցի գյուղապետը շնորհակալ է Նիկոլին ու իր խմբակին

Ապրիլի 23-ին Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը  հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Որպես պատճառ նշել է ապրիլի 22-ին կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։

Կառավարության ներկայացուցիչները չեն համաձայնվել համայնքների ղեկավարների առաջարկին և, ըստ այդմ` նա հայտարարել է, որ  ուզում է հրաժարական տալ։

Նիկոլ Փաշինյանի հետ Կիրանցի վարչական ղեկավարների  հանդիպումից հետո Բագրատ Սրբազանը տեղեկացրել է․ «Մանրամասներ չգիտեմ հանդիպումից, ես հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, գիշերը շատ ուշ էր` ժամը 02։00-ին կամ 03։00-ին։ Նա այլայլված էր, ասաց` ինչ կար, նույնն է մնացել, դեռ մի բան էլ ավելին։ Մանրամասն չի ասել, թե ինչ է արվելու։ Պայմանավորվեցինք այսօր հանդիպել իր, Ոսկեպարի և Բաղանիսի գյուղապետների հետ, ժողովուրդն էլ գա, մանրամասն պատմեն, թե ինչ են խոսել»։ 

Այսօր նույն գյուղապետը հարյուր աստիճանով «շուռ է եկել» ։ Տեսեք ինչ է ասում՝ այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ։ Շնորհակալ է լինում մարդկանց՝ (Հասկանալի է, այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է), որոնք արել են այդ գործը։ Ուզում եմ հասկանալ՝  մի քանի օրվա մեջ այդ ի՞նչը փոխվեց։  Ցանկացած մարդու մոտ այդ հարցը կառաջանա։ Ադրբեջանը պատերազմ էր հայտարարում, որ իր գյուղերը չտայինք, հիմա բա՞ն է զիջում։ Սա ի՞նչ խաղ է՝ իշխանության կողմից կազմակերպված։ Նրանց թվում է, թե երթը կդադարեցնե՞ն ու իրե՞նք էլ կասեն՝ շնորհակալ ենք, Նիկոլ։