Այն, ինչ կարող ենք կորցնել, ընդդիմությանը չէ, ժողովրդինն է

Այն, ինչ կարող ենք կորցնել, ընդդիմությանը չէ, ժողովրդինն է

«Այստեղ ընդդիմության մասին չէ խոսքը, սա համազգային պայքար է։ Այն, ինչ կարող ենք կորցնել, դա չի կորցնելու միայն ընդդիմությունը, դա կորցնելու է ողջ ժողովուրդը։ Այս մարդիկ անընդհատ փորձում են ստելով ժամանակ շահել, այս մարդիկ ուրիշ ոչինչ չեն անում։ Այս մարդիկ ոչ պատկերացում ունեն պետական շահի վերաբերյալ, ոչ պատկերացում ունեն ազգային շահի վերաբերյալ, ոչ պատկերացում ունեն ինքնության վերաբերյալ և այլն»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Այս մարդկանցից խնդրում եմ, ինչ-որ մեկին հարցրեք՝ ընդհանրապես ինչ է պետությունը։ Կարող եք 5 րոպե էլ ժամանակ տալ, որ համացանցից օգտվեն»,- ասաց նա։