Շարժման նպատակը Փաշինյանի դեմ պայքարելը չէ, մենք այլ նպատակ ունենք

 Շարժման նպատակը Փաշինյանի դեմ պայքարելը չէ, մենք այլ նպատակ ունենք

Վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ իրոք շատ մեծ կորուստներ են պատճառել։ Դա եղել է վերջին վեց տարիների ընթացքում։ Մայիսի 8-ը մեր եռատոնն է։ Մեր հաղթանակների օրն է, որը վերականգնվող կորուստներից մեկն է, ես այդպես եմ կարծում։ Այո, մարդկային կորուստները, մարդկային կյանքերը այլևս հնարավոր չէ վերականգնել, բայց դա, կարծում եմ, հնարավոր է։ Այս մասին քիչ առաջ ասաց զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայր Ալիս Գևորգյանը։ 

«Հաղթանակի օրերը, այո, վերականգնվող են։   Մայիսի 8-ը, մայիսի 9-ը մեր մանկության ժամանակ հաղթանակի խորհդանիշ են եղել։ Ես ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ, ամեն բան կախված է մեր կամքից, մեր որոշումներից, մեր նպատակներից»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի վերաբերյալ դիտարկումներին ի պատասխան, տիկին Գևորգյանը ասաց․ «Ինձ ընդհանրապես հետաքրքիր չեն իր մեկնաբանությունները։ Ինքը որպես անձ, որպես հեղինակավոր ինձ համար գոյություն չունի։ Այս շարժման նպատակը Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելը չէ, դա շատ փոքր նպատակ կլիներ այս շարժման համար։ Շարժման նպատակը հայրենիք ունենալն է, պետություն ունենալն է»։