Փողոցը կառավարելու համար պետք են մարդիկ, ում ինտելեկտն ու ապրած կյանքը կարող է ձեր պատկերացումներին դեմ լինել

Փողոցը կառավարելու համար պետք են մարդիկ, ում ինտելեկտն ու ապրած կյանքը կարող է ձեր պատկերացումներին դեմ լինել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի գրառումը

Իշխանությունը որևէ մեկը սկուտեղի վրա չի տալու անգամ եթե հրապարակում 100000 հոգի եղավ: 

Սակայն այստեղ, ինչպես նաև սոցիալ-քաղաքական փողոցային մյուս շարժումներում, մեկ կարևոր կետ կա. 
դա այն վիճակն է(սցենար 1), երբ ուժայիններին հրահանգ է տրվում ջարդել փողոցը (վստահ եղեք ինքը դա անելու է ու դեսպանատներին էլ ասելու, թե բա որ իրավիճակ փոխվի ձեր առաջ իմ հանձնառությունները կչեղարկվեն, ուրեմն պետք է կոշտ ճնշել. իհարկե իր «գործընկերներին» «ժողովրդական ըմբոստությամբ պարտականությունների կատարում» սցենար պետք չէ, բայց դե իրավիճակը ցույց կտա), ու քանի որ փողոցում անհամար թվով մարդ կա, նրանք հրաման չեն կատարում: 

Ու կապի են դուրս գալիս Փողոցի հետ: 

Այ դրա համար փողոցը կառավարելու համար պետք են մարդիկ. նրանք կարող են ձեր ճաշակով ու ինտելեկտին, պատկերացումներին համապատասխն չլինեն, մեկի բոյը, մեկի քաշը, մեկի անցած ուղին և այլն, մեկի շուրջ բանբասանքերը, մեկի պիտակավորումները, բայց պետության կործանմանը դեմ գնալու հնարավորության առկայության պայմաններում նման վարքագիծը օգնում է միայն գործընթաց ձախողելուն: 

Մարդկանց քանակի կարևոր ֆակտորը հենց սա է: 

Հետո/զուգահեռ սկսում են ընդգծված ակտիվանալ դեսպանատները, բանակցություններ և կարող է իրավիճակ փոխվել:
Բայց այս ամենին հասնելու համար պետք են պլանավորված, կոորդինացվող և առարկայական քայլեր: Էմոցիան լավ է, եթե այն վերածվում է մտքի ու պլանավորման:

Մարտի մեկով քաղաքականապես ծնվածը հեշտ չի գնալու, սակայն այլընտրանք չկա. մենք «կամ կամ»-ի փուլում ենք դեռ վաղուց, այն, ինչ տեսնում եք, հնարավորություն է պետություն ունենալու... մնացյալը էլիտայի ու քաղաքացիների ընտրության հարց է: